Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանի ԶՈւ մարզիկ-զինծառայողները գրանցել են բարձր ցուցանիշներ

Նոյեմբեր 14,2019 16:31

ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները հոկտեմբերի 15-28-ը մասնակցել են Չինաստանի Ուհան քաղաքում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին:

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո անցկացված բանակային խաղերին մասնակցել է 105 պետության ավելի քան 10.000 մարզիկ, այդ թվում նաև՝ օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Մարզիկներն ուժերը չափել են 27 մրցաձևերում:

Հայաստանը ներկայացրել են 15 մարզիկ-զինծառայողներ, ովքեր հանդես են եկել ըմբշամարտ, ձյուդո, կողմնորոշում տեղանքում և մարմնամարզություն մրցաձևերում: Հայ մարզիկները գրանցել են բավականին բարձր ցուցանիշներ: Մասնավորապես՝ ազատ ոճի ըմբշամարտիկ Մհեր Մարկոսյանը և մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Ռազմական սպորտի միջազգային խորհրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։  CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 138 պետություն: «Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսն ունեցող կազմակերպության նպատակն է տարբեր պետությունների զինծառայողներին մեկտեղել մարզական մրցահարթակներում:

Ռազմական սպորտի միջազգային խորհրդը պարբերաբար կազմակերպում է տարբեր մարզաձևերի տարածաշրջանային, մայրցամաքային և աշխարհի առաջնություններ: Կազմակերպվում են նաև համաշխարհային կադետական խաղեր, որոնց մասնակցում են ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները: Կազմակերպության խոշորագույն միջոցառումներն են զինվորականների ձմեռային և ամառային խաղերը, որոնց մասնակցելու իրավունք ունեն բացառապես գործող զինծառայողները:

Ռազմական սպորտի միջազգային խորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավարը փոխգնդապետ Արման Դավթյանն է: Չինաստանում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին մասնակցած ՀՀ պատվիրակության ղեկավարն էր գնդապետ Արամ Գրիգորյանը:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930