Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուշ 2»-ում, որտեղ շները հարձակվել էին երեխայի վրա, մի տղամարդ սպառնացել է հաշվեհարդար տեսնել շան հետ

Հունիս 02,2020 18:30

Գյումրիի «Մուշ 2» թաղամասի բնակիչ տիկին Աիդան երեկվանից կենդանասերների խմբերից մեկում ահազանգել է՝ բնակիչները տեղեկություն են ստացել, որ այսօր առավոտյան ինչ-որ անձ կամ անձինք պատրաստվում են թաղամասի շների հետ հաշվեհարդար տեսնել: Հիշեցնենք, որ օրերս «Մուշ 2»-ում էր արձանագրվել երեխայի վրա շների հարձակման դեպք:

Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծի հետ զրույցում տիկին Աիդան պատմեց, որ վաղ առավոտից կենդանասերներով շրջել են թաղամասում, շներն անվնաս են եղել: Նա նշեց. «Հստակ չենք իմացել, թե ով է եկողը: Այսօր շրջեցի, արձանագրեցի, որ թաղամասի շները տեղում են: Նույն թաղամասի կին բնակիչներից մեկը, ով բակում շուն է խնամում նրա ձագերի հետ՝ իր բնակարանի պատուհանի տակ, ահազանգեց, որ մի մեքենա է մոտեցել, որի վարորդն ուզեցել է շանը մեքենա նստեցնել՝ պատճառաբանելով, թե տանում է սիրելու: Կինը հետաքրքրվել է, թե ո՞րն է իմաստը տանելու, կարող է եւ տեղում սիրել: Կինը կասկածել է, բղավել, իսկ այդ տղամարդը վախեցել է եւ հեռացել: Փոքր-ինչ հեռու մեքենայի հետեւից հասանք, հարցրեցի՝ դո՞ւք եք սպառնացել, որ շներին վերացնելու եք: Ասաց, թե իբր ինքն էլ է շուն սիրող, հետո հունից դուրս եկավ, բղավեց, թե ինչ ենք ուզում իրենից, ապա ասաց՝ բա գիտե՞ք, որ շները երեխա են հոշոտել այստեղ, հետո սկսեց անձնական վիրավորանքներ հասցնել մեզ»:

Աիդայի խոսքով՝ տղամարդը պնդել է, որ լավ է անում, ուզում է շանը տանել, մինչդեռ այդ շունը (լուսանկարում) խելոք է, եւ ահազանգող կինը փոքր տարիքից պահում է նրան, շենքի բնակիչներն էլ սիրում են ու խնամում. «Որոշ բնակիչներ ասացին, որ այդ տղամարդը ձագեր է հավաքում եւ ուտում: Հավանական է, որ այդ տղամարդը կապ ունի այն երեխայի ընտանիքի հետ, որի վրա հարձակում էր եղել: Այդ տղամարդը մեր թաղամասի բնակիչ է»:

Տիկին Աիդան հավելեց՝ եթե որեւէ մեկը շներին վնասի, կդիմի ոստիկանություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է զրուցակիցը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930