Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն հրապարակել է Արցախի հիմնահարցի կարգավորման իր փաստաթուղթը

Դեկտեմբեր 04,2019 14:51

Դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում սպասվող ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նախօրեին՝ պաշտոնական Բաքուն խորհրդի մասնակիցներին է ներկայացրել Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ իր տեսակետը:

Փաստաթուղթը հրապարակվել է Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան թվիթերյան էջում:

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը «նախկինի պես հավատարիմ է հակամարտության կարգավորմանը քաղաքական ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Եվրոպայի հետ գործակցության շրջանակում:

«Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքներով, հաշվի առնելով Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ նրա՝ միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակում»,- ասվում է փաստաթղթում:

Ադրբեջանական կողմը նշում է, որ հակված է կարգավորման փուլային լուծման տարբերակին, որը «հիմնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների, մասնավորապես Բուդապեշտի 199թ. գագաթնաժողովի որոշման վրա»:

Ըստ հրապարակված փաստաթղթի՝ առաջին քայլը պետք է լինի «հայկական զինված ուժերի լիարժեք և առանց նախապայմանների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղ շրջանից և Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Դրան պետք է հաջորդի ադրբեջանցի «բռնի տեղահանված բնակչության» վերադարձը՝ մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք պահպանմամբ, հավասար և ոչ խտրական հիմքի վրա, ասվում է փաստաթղթում:

«Կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ շրջանի բնակչության (այն է, հայ և ադրբեջանցի համայնքները) անմիջական, լիարժեք և հավասար հիմունքներով մասնակցության իրավական գործընթացի շրջանակում, Ադրբեջանի կառավարության հետ գործակցությամբ՝ իրավական և ժողովրդավարական գործընթացի շրջանակում»,- ասվում է փաստաթղթում:

Փաստաթղթի եզրակացության մեջ նշվում է, որ Ադրբեջանը չի տեսնում հակամարտության քաղաքական լուծում՝ վերը նշված շրջանակից դուրս:

Պատրաստեց՝ Վիկտորիա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031