Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Մեսրոպյան. «Դաշնակցականի երդումը «հորս արեւ, մորս արեւ»-ը չէ

Դեկտեմբեր 09,2019 14:14

«Դաշնակցական երիտասարդները հանձնառու են հզոր, ընկերավար, ժողովրդավար և ազգային արժեքներ կրող պետություն կերտելու գործում, այնպես որ, մեր գործողություններն ուղղված են լինելու այս նպատակին»,- ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական մարմնի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը:

Նա նաև անդրադարձավ օրեր առաջ ՀՅԴ շարքերից հեռացված երիտասարդների թեմային՝ նշելով, որ երբ ժողովը կայացնում է որոշում, բոլորը դառնում  են մեկ զինվոր այդ նպատակի իրագործման համար, իսկ դրանից հետո, երբ անձը գնում  է այլ ուղղությամբ, արժանանում է համապատասխան պատժի:

Հիշեցնենք՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը հեռացվել են ՀՅԴ շարքերից: Պատճառը կուսակցության կանոնակարգերին չենթարկվելը եւ կուսակցությանը հրապարակային քննադատելն էր, և ոչ թե ԿԳՄՍ նախարարի հրաժարականի դեմ ցույցերին չմասնակցելը:

«Դաշնակցականի երդումը սովորական երդում չէ՝ նման «հորս արև, մորս արև» առօրյա երդումներին: Դրա համար էլ ոչ բոլորն են կարողանում դառնալ դաշնակցական»,-նշեց Արշակ Մեսրոպյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031