Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ներդրում զբոսաշրջիկների մեծ հոսք ունեցող Գյումրիում

Դեկտեմբեր 12,2019 22:20

Գյումրու 2020 թվականի բյուջեի նախագիծը  քննարկելիս՝  խոսք գնաց  զբոսաշրջիկների բավական մեծ հոսք ունեցող այս քաղաքում  հասարակական զուգարաններ չունենալուց։

«Մեր, այսպես ասած, ամենաբաց հարցը, որը բոլորին է հետաքրքրում, քաղաքային զուգարանների խնդիրն է, որը փորձում ենք լուծել դոնորների միջոցներով, մեր միջոցներով լուծել հնարավոր չէ։ Մենք ունենք 10 զուգարաններ՝ ժամանակավոր օգտագործելու համար, բայց փորձը ցույց տվեց, որ տեղադրելուց հետո մի քանի օրից կարող է հօդս ցնդել՝ իր ամբողջ եղած-չեղածով, դրա համար այս պահի դրությամբ խուսափում ենք մեր ունեցածը կիրառելու՝ բացառությամբ  լայնամասշտաբ հանրային միջոցառումների ժամանակ։ Այս տարի բյուջեով  չենք նախատեսել, այդ ծրագրերը պետք է  իրականացնենք միջազգային դոնոր կազմակերպությունների ծրագրերի շրջանակներում»,-ասաց  Գյումրու քաղաքապետի խորհրդական Արարատ Բալաբեկյանը։

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն էլ հավելեց, որ մի ներդրող իրենց դիմել է կենտրոնում շինթույլտվություն ստանալու համար, այն ընթացքի մեջ է։ Այնպես որ կենտրոնում մի զուգարան կլինի։

Գյումրու ավագանու անդամ Լուսինե Սանոյանն էլ նկատեց, որ շաբաթ-կիրակի օրերին ահռելի քանակությամբ զբոսաշրջիկների հոսք կա Գյումրի։ «Սա գերխնդիր է, որևէ այլ երկրի այլ քաղաքում չես տեսնի, որ տվյալ վայրից 20 մետր հեռավորության վրա զուգարան չլինի։ ԹԵկուզ վճարովի, պետք է լինի»,-ասաց ավագանու անդամը։

Լուսինե Սանոյանն առաջարկեց՝ թեկուզ համայնքապետարանի  համաֆինանսավորմամբ  լուծել այդ հարցը։  Քաղաքապետի Խորհրդական Արարատ Բալաբեկյանը նշեց, որ բոլոր ծրագրերը, այդ թվում միջազգային դոնոր կազմակերպությունների իրականացրածները պահանջում են ներդրում համայնքի կողմից։ Վերջինս հայտարարեց, որ քաղաքը պատրաստ է ներդրման։

Ի դեպ, ավագանու անդամի ու քաղաքապետի խորհրդականի հարցուպատասխանից նաև հայտնի դարձավ, որ մի կազմակերպություն հաշվարկներ է իրականացնում Գյումրիում վճարովի զուգարաններ տեղադրելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031