Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դատական համակարգի վրա ճնշումները կշարունակվեն այնքան, մինչև իշխանությունը չհասնի իր նպատակին՝ իրեն ենթարկի դատական համակարգն ամբողջ ծավալով. Արսեն Բաբայան. Tert.am

Դեկտեմբեր 29,2019 19:16

Մեր երկրում ավելի քան մեկ տարի գործում են երկակի ստանդարտներ, այսինքն՝ մեկին կարելի է թույլ տալ մի բան, որը չի կարելի մյուսին, մեկին ենթարկում են պատասխանատվության, մյուսին երբևէ բան չեն անում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով վարչապետի ֆեյբուքյան հրապարակմանը և կից գրառմանը, որում վարչապետը նշել էր, թե այս երկիրը թալանածները, այս իրականությունը կերտածները, «նոտարական գրասենյակներ գողացածները դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին»:

Արսեն Բաբայանի խոսքով, այս կերպ խախտվում է իրավական պետության սկզբունքը, չնայած որ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել էր իրավական պետություն կառուցելու մասին: «Այո՛, հայտարարել էր, բայց մենք տեսանք, որ մեկուկես տարվա ընթացքում այդ ուղով չենք գնում: Տեսանք հակառակն ապացուցող փաստեր: Բազմաթիվ գործեր, բազմաթիվ երևույթներ, որոնք ապացուցեցին, որ ոչ միայն իրավական պետություն կառուցելու ճանապարհով չենք գնում, այլ եղածն էլ փչացնում ենք»,– ասաց նա:

Արսեն Բաբայանը նկատեց, որ այսպիսի միջոցներով փորձում են դատական իշխանությանը ճնշել, ապա ավելացրեց, որ ճնշումները չեն դադարում և կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև իշխանությունը չհասնի իր հիմնական նպատակին՝ ենթարկի դատական համակարգն ամբողջ ծավալով:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031