Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի գիշերը հրավառ նյութերից ստացված վնասվածքների զանգվածային դեպքեր են գրանցվել

Հունվար 01,2020 14:03 Share

Մխիթար Հերացու անվան համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար եւ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանն Aravot.am-ին փոխանցեց. «Մեր մասնագետները դեկտեմբերի 31-ի ժամը 22:30-ից աշխատել են լրիվ ծանրաբեռնվածությամբ եւ հիմա էլ շարունակում են նույն տեմպով: Ամանորի գիշերը միայն մեր բաժանմունքում իրականացվել է 14 վիրահատություն, որից 12-ը՝ հրավառ նյութերից ստացված վնասվածքների եւ այրվածքների: Համոզված եմ, որ հանրապետության մասշտաբով այս թիվն անհամեմատ մեծ է:

Մենք արդեն 10 տարուց ավելի Նոր տարվան նախորդող օրերին նախազգուշացնում եւ ահազանգում ենք, որպեսզի ազգաբնակչությունը զերծ մնա հրավառ նյութեր օգտագործելուց, մանավանդ, որ դրանք որպես կանոն չինական արտադրության են եւ անորակ: Սակայն մեր կոչերն ու հորդորները, ինչպես երեւում է, տեղ չեն հասնում:

Կրկին անգամ դիմում եմ կառավարությանը, որպեսզի մաքսակետերում վերահսկողությունը խստացվի անորակ հրավառ նյութերի ներկրման վրա եւ որ ավելի ճիշտ կլինի, դրանց ներկրումը Հայաստան ընդհանրապես արգելել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031