Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Հեղափոխությունը առաջնորդելու վիճակված թիմը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ իշխանության ղեկը ստանձնելու պահից, նույնիսկ դրանից առաջ հրապարակում հրաժարվեց  հեղափոխությունից»

Հունվար 01,2020 16:18 Share

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման մասնակիցները Ամանորի գիշերն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ եւ դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ:

«Թող զարմանալի չթվա, որ մենք այսօր այստեղ ենք, որովհետեւ այն, ինչ վերջին մեկուկես տարիների ընթացքում տեղի է ունենում Հայաստանում, որեւէ տերմինով հնարավոր չէ անվանել: Հեղափոխությունը շատ բուռն սկսվեց ամբողջ ազգի մասնակցությամբ եւ մեծ ոգեւորությամբ: Բայց հենց հեղափոխությունը առաջնորդելու վիճակված թիմը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ իշխանության ղեկը ստանձնելու պահից, նույնիսկ դրանից առաջ հրապարակում հրաժարվեց  հեղափոխությունից եւ իրեն դիրքորոշեց որպես ռեժիմի իրավահաջորդ եւ համակարգի պահապան ու ծառա: Եվ ցավոք սրտի, հետզհետե այդ վիճակը խորանում է, ու հիմա՝ դասականն էր ասում «Կրկեսի վերածելու հայրենիք չունենք», հայրենիքը վերածվում է կրկեսի: Հեղափոխությունը սկսվել է եւ մնացել է առաջին քայլի վրա եւ հենց իշխանություններն են ճահճացնում ու ճահճի մեջ խրում, խեղդում հեղափոխությունը, դարձել են առաջին խոչընդոտը հեղափոխության»,- «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առջեւ հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:

Նա ասաց նաեւ, թե իրենք այնտեղ են իբրեւ թե հեղափոխական Հայաստանում ռազմագերի իրենց ընկերոջ Ամանորը շնորհավորելու, իսկ դրանից հետո գնալու են դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ եւ այցելելու են Գարեգին Նժդեհի հուշարձանին, քանի որ նրա ծննդյան օրն է:

«Գարեգին Նժդեհը եւս ռազմագերի էր: Մենք խնդիր ունենք՝ իսկապես ազատագրելու մեր հայրենիքը, ժողովրդին, քաղաքացուն, ազգային հեղափոխություն իրականացնելու, այլ ոչ թե հեղափոխությունը ներկայացնելու որպես ՀԴՄ կտրոնները հնարավորինս շատ տպելու հարկային վարչարարության  արդյունավետության դրսեւորում: Այսպես, ամեն ինչ նվազեցնելով եւ զրոյի հասցնելով՝ մենք ուղղակի խրվում ենք փակուղու մեջ: Սա ճանապարհ չէ: Դա էր նաեւ  պատճառը, որ մենք հայտարարեցինք, որ հանդես ենք գալու ազգային ժողովրդավարական բեւեռ ձեւավորելու նախաձեռնությամբ»,-ավարտեց Վարուժան Ավետիսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031