Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը կոչ է անում՝ իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից

Հունվար 01,2020 22:05 Share

Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից։

Վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում.

8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր),

49 դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։

Հ.Գ. նկարում 10 ամյա երեխայի երկու մատի դիստալ ֆալանգների ջնջխման ռենտգեն նկարն է, որը տեղի է ունեցել ամանորյա գիշերը։

Հ.Հ.Գ. պայթուցիկների վաճառքի և հրավառությունների սահմանափակումների օրինագծերը արդեն դրված են շրջանառության մեջ:

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «Կոչ է անո՞ւմ»։ ԱՐԳԵԼԵԼ ՈՒ ՊԱՏԺԵԼ Է ՊԷՏՔ, ոչ թէ կոչ անել։

    Հիւսիսային պողոտայում էնպիսի ուժգնութեամբ են պայթեցնում, որ մի քանի անգամ լեղապատառ եղայ։

    Եւս մի ցայտուն օրինակ, որ ձեր կառավարութիւնը ոչ մի բարեփոխման ընդունակ չէ։

Պատասխանել