Լրահոս
Օրվա լրահոսը

40 մարդ է մահացել Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ. Հուղարկավորությունը հետաձգվել է. BBC

Հունվար 07,2020 21:01

Իրանի հարավ-արեւելյան Քերման քաղաքում Քասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ առնվազն 40 մարդ է մահացել, 213-ը տուժել են հրմշտոցի արդյունքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

Իրանական լրատվամիջոցները նաեւ հայտնել են, որ հուղարկավորությունը հետաձգվել է՝ անցկացման անհնարինության պատճառով: Հուղարկավորության կազմակերպման կոմիտեի ղեկավար Մեհդի Սադաֆին նշել է, որ մարդկանց ահռելի հոսքի պատճառով երեքշաբթի օրը հուղարկավորության արարողությունն անհնարին է դարձել:

Սոլեյմանիի հուղարկավորության նոր ժամկետների մասին տեղեկատվություն կհրապարակվի ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031