Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորին ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թատրոններում հանդիսատեսի պակաս չի եղել

Հունվար 09,2020 19:08

Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները՝  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական, Հ. Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի պետական, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական,  Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Պետական կամերային երաժշտական, Երևանի խամաճիկների պետական, Ս. Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնների և Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը ներկայացումներով հանդես են եկել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:

Այսպիսով, Ամանորի տոնական օրերին՝ 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թ․ հունվարի 3-ը (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ հունվարի 1-7-ը),  վերոնշյալ թատրոններն ունեցել են ընդհանուր 23.825 հանդիսատես:

Հիշեցնենք, որ այս Ամանորին՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը,  ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն ունեցել են ընդհանուր 14.662 այցելու, որից 2․746-ը՝ մինչև 18 տարեկան:

«Շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը մեր քաղաքացիների ու զբոսաշրջիկների դրական ընկալեցին: Ամանորն ընտանեկան տոն է, ոգևորիչ է, որ շատերը գերադասել են այս տոնական օրերն իրենց ընտանիքի անդամների հետ անցկացնել մշակութային հաստատություններում»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031