Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Կուրսովան հաղթեց ետնապահին ու եզրափակում է առաջատարների եռյակը

Հունվար 19,2020 22:36

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի կանանց 75-րդ առաջնությունն ավարտվում է: Այսօր կայացավ նախավերջին տուրը, որում կանանց գրոսմայստեր Մարիա Կուրսովան առավելության հասավ ետնապահ Թերեզա Ամբարջյանի նկատմամբ ու  5,0 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական:

Նույնքան միավոր ունի նաեւ Նարե Առաքելյանը: Սակայն չեմպիոնի եւ 2-րդ մրցանակակրի հարցը լուծվելու է կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանի (7,0 միավոր) եւ կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի (6,5 միավոր) միջեւ հեռակա պայքարում, որոնք այլեւս անհասանելի են մրցակիցների համար:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031