Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիլվա Կապուտիկյանին որպես պոետ մեկնաբանելու կամ վերարժևորելու կարիք չկա»

Հունվար 20,2020 23:20

Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձի առիթով Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան պանթեոնում Սիլվա Կապուտիկյանի շիրմի մոտ տեղի է ունեցել հիշատակի խնկարկման արարողություն:

Հիշատակի արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ԳԱԹ տնօրեն Կարո Վարդանյանը, տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, մշակույթի գործիչներ, արվեստագետներ, գրողներ և այլք: Ս. Կապուտիկյանի շիրմի մոտ Նաթան սրբազանն աղոթք է հնչեցրել բանաստեղծուհու հիշատակին: Հիշատակի խոսք են ասել Արմենուհի Դեմիրճյանը, Կարո Վարդանյանը, «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Թաթուլ Մանասերյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը և այլք:

Այնուհետև, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել բանաստեղծուհուն նվիրված հուշ-ցերեկույթ: Տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ թանգարանում կատարված վերանորոգման աշխատանքները և նոր ցուցադրությունը: Նրա խոսքով՝ տուն-թանգարանի գլխավոր ձեռքբերումը 160 քմ տարածքով ամբողջական վերանորոգումն էր, որն իրականացվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աջակցությամբ և մի շարք բարերարների ու անհատների նվիրատվություններով։ Մոսկվաբնակ հայերի օգնությամբ կառուցվել է Վանի նվիրական անկյունը, որտեղ ցուցադրվում են  Ս. Կապուտիկյանի արմատներին վերաբերող եզակի մասունքներ։

«Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի սաները /ղեկավար` Նադյա Անտոնյան/, երգուհի Լեյլա Սարիբեկյանը  ներկայացրել են Ս. Կապուտիկյանի ստեղծագործությունները: Ներկաներն անդրադարձել են մեր ժամանակների մեծագույն բանաստեղծուհու գրական-հասարակական գործունեությանը, նրա բերած նորություններին:

«Սիլվա Կապուտիկյանին որպես պոետ մեկնաբանելու կամ վերարժևորելու կարիք չկա, որովհետև նա ապրում է իր պոեզիայով: Նա  շատ սիրված է, նրա ստեղծագործություններն  ապրում են»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

ԿԳՄՍ նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031