Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի մեջ շերտեր, դրսի ու ներսի մասեր, արժեքային ու գաղափարական տարաձայնություններ փնտրելն անշնորհակալ և դատապարտված քայլ է․ Իշխան Սաղաթելյան

Հունվար 25,2020 22:07

Լսում եմ Դաշնակցության քաղաքական ապագայի վերաբերյալ վարչապետի «անկեղծ մտահոգություններն» ու զարմանում ՝ մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ ՀՅԴ-ի մեջ շերտեր, դրսի ու ներսի մասեր, արժեքային ու գաղափարական տարաձայնություններ փնտրելն անշնորհակալ և, հատկապես, դատապարտված քայլ է:

Դաշնակցության համահայկական կառույցին միավորում են միևնույն քաղաքական օրակարգերն ու խնդիրները: Մեզ պառակտված տեսնելու և այդ անշնորհակալ գործին լծվելու ձախողված ճիգերով լեցուն է մեր պատմությունը, այդ թվում՝ ոչ վաղ անցյալը։

Շնորհակալ ենք Դաշնակցության «հայաստանյան մասով» «անկեղծ» մտաhոգության համար։ Բայց շատ ավելի լավ է մտահոգվել քաղաքական ընդդիմախոսների, անձանց նկատմամբ չդադարող անհանդուրժողականության սերմանման չափաբաժնից, որն այլևս սկսել է մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող սահմանագիծը հատել։

Իսկ մեր համահայկական կառույցը, ինչը շատ բնական է, ունի իր կողմից ճշտված քաղաքական օրակարգն ու մարտավարությունը, և մեր համահայկական կառույցի մտահոգությունների կիզակետում Հայաստանի ու մեր հայրենիքի բարոյաքաղաքական շիկացած մթնոլորտն է, պետականության ընթացքը, ներկա ծանր մարտահրավերներն ու մշուշոտ ապագան:
Ցավում եմ՝ պարոն Փաշինյանն այդպես էլ չընկալեց, որ տարբեր երկրների դաշնակցական երիտասարդների կառույցների աջակցությունը վայելած անցնող ամիսների բողոքի ալիքը ոչ թե մի քանի անձանց համար էր, այլ՝ մեր ազգային արժեքների, մեր ժողովրդի ողնաշարը համարվող ազգային կրթության, հայագիտության պաշտպանության հստակ կեցվածք:

Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Լսում եմ Դաշնակցության քաղաքական ապագայի վերաբերյալ վարչապետի «անկեղծ մտահոգություններն» ու զարմանում ՝ միթե՞ այդքան…

Gepostet von Ishkhan Saghatelyan/Իշխան Սաղաթելյան am Samstag, 25. Januar 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031