Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր իշխանության ամենամեծ սխալը եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանի նման գործիչները հայտնվել են քաղաքական դաշտում». Էդուարդ Շարմազանով

Հունվար 27,2020 16:35

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու նպատակը ՍԴ թնջուկի հանգուցալուծումն է: Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, Էդուարդ Շարմազանովն ասաց` Նիկոլ Փաշինյանը մի քանի փորձ արեց այդ հարցը լուծելու`Վահե Գրիգորյանը ԱԺ-ում իրեն հայտարարեց ՍԴ նախագահ, «ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ իր խմբակցության անդամները ծպտուն չհանեցին»: Հետո ԱԺ նախագահի օրենսդրական նախաձեռնությունը, որը կրկին տապալվեց: Երրորդը`«կաշառքի մասին» օրենքն էր, որն ըստ բանախոսի, կրկին ձախողվելու է: Չորրորդը`ՍԴ դատավորների վրա հոգեբանական եւ անձնական ճնշումներն են`սիրուհիների պատմություններ, կոմպրոմատներ, Հրայր Թովմասյանի բնակարանի ներխուժում, «ճտիկով գրիչ» եւ այլն, բայց կրկին ապարդյուն:

«Մնում է այս սահմանադրական բարեփոխումները, որը էլի չեն անցնելու: Ես համոզված եմ`անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից, ՀՀ-ում կան գործիչներ, ում համար Հայաստան ժողովրդավարական արժեքներն աներկբա են»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ վերջին մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին, թե «սորոսականների» գործունեությունը ՀՀԿ-ի իշխանության օրոք է թույլատրվել: «Բայց ինչի՞ նյարդայնացավ»,- նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին`ասաց Էդուարդ Շարմազանովը`հավելելով, որ ՀՀԿ-ի ժամանակ «սորոսականները» իշխանության մեջ չէին:

Aravot.am-ի դիտարկմանն էլ արձագանքելով`ասաց. «Մեր իշխանության եւ հասարակության ամենամեծ սխալը եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանի նման գործիչները հայտնվել են քաղաքական դաշտում, էլ չեմ ասում`պետության գագաթին»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031