Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Երբ ասվում է՝ ես լավն եմ, դու վատն ես, այդտեղ արդեն բանավեճ չկա»

Հունվար 31,2020 22:33

«Քաղաքականությունն անձամբ իմ կյանքում շատ քիչ տեղ է գրավում: Ես, պարզապես, հաճախակի ելույթ եմ ունենում զուտ այն պատճառով, որ այս երկրի քաղաքացի եմ եւ եթե ինձ դիմում են իմ կարծիքը իմանալու համար, ես չեմ կարող ոչ լռել, ոչ ստել: Համարում եմ, որ ոչ պետք է դուր գալ ինչ-որ մեկին,  ոչ մեկի հետ կռվի մեջ չմտնել, ոչ մեկին չսիրաշահել, այլ պետք է, պարզապես, անկեղծ արտահայտել այն, ինչ զգում ես: Ինձ քաղաքականությունը շատ քիչ է հետաքրքրում, թե չէ ես կզբաղվեի քաղաքականությամբ, կփորձեի դառնալ պատգամավոր, առավել եւս որ շատ երկար ժամանակ տարբեր կուսակցություններից առաջարկություններ եղել են, որոնք մերժել եմ: Ես չեմ համարում, որ արվեստագետի համար դա հաճելի ոլորտ է: Թող ամեն մեկին զբաղվի իր գործով»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային  թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

Գաղափարների պայքար տեսնել ցանկացող Ռուբեն Բաբայանը վարչապետ-ՍԴ նախագահ հակամարտության մասին Aravot.am-ի հարցին պատասխանեց. «Եթե կա կեղծիք, բարի եղեք, վերացրեք այդ կեղծիքը եւ դրանով սահմանափակվեք…Գալիս են քայլեր, որոնք շատ պարզունակ տպավորություն են թողնում: Բնակարանի խուզարկությունը: Մտածում ես՝ եթե մարդը հանցագործ է եւ գիտե, որ ինքը շատ մեծ ուշադրության տակ է, նա բնակարանում ինչ-որ բան կպահի՞, ո՞ւմ է դա պետք: Ես կարծում եմ, որ ավելորդ աղմուկ է, որը պատիվ չի բերում ոչ մեկին: Ոչ-ոք իրավունք չունի ուրիշին բարոյական պահանջներ ներկայացնել եւ ձեզ դրա համար չեն ընտրել: Երբ ասվում է ես լավն եմ՝ դու վատն ես, այդտեղ արդեն բանավեճ չկա»,-ասաց արվեստագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031