Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Փետրվար 21,2020 22:30

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել  է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը: Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին:

Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986 թվականի մարտի 27-ին՝ Աշխաբադում (Թուրքմենստանի ԽՍՀ)։

Խաղային կարիերան․

«Տիտան» (Մոսկվա, Ռուսաստան) – 2004

«Մետալուրգ» (Լիեպայա, Լատվիա) – 2005-2006

«Դինամո» (Մինսկ, Բելառուս) – 2007

«Կռիլյա Սովետով» (Սամարա, Ռուսաստան) – 2008-2011

«Վոլգար» (Աստրախան, Ռուսաստան) – 2010

«Մորդովիա» (Սարանսկ, Ռուսաստան) – 2012-2013

«Ուֆա» (Ռուսաստան) – 2013-2016

«Անժի» (Մախաչկալա, Ռուսաստան) – 2016-2017

«Տոսնո» (Ռուսաստան) – 2017-2018

«Ենիսեյ» (Կրասնոյարսկ, Ռուսաստան) – 2018-2019

«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) – 2020 –

Նվաճումները․

Ռուսաստանի գավաթակիր – 2017/2018 («Տոսնո»)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829