Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց․ Անձնագրային և վիզաների վարչություն

Մարտ 01,2020 20:04

Հարգելի քաղաքացիներ,

Հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից հստակ տրվել են առողջության պահպանման, հնարավոր վիրուսի տարածման կանխմանն ուղղված ուղեցույցեր, խնդրում ենք նաև պահպանել հետևյալ պարզ կանոնները:
1. Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու և այլ գործողությունների համար ծնողը անձնագրային ծառայություն ներկայանում է նաև երեխայի հետ, որի անհրաժեշտությունը բացակայում է կամ ներկայացնում է հիմնավորում, որ երեխային տանը խնամող չկա:

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մինչև 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետևաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց:
2. Երբեմն անձնագրային ծառայություններ ներկայանում են ոչ միայն այն քաղաքացիները, ովքեր պետք է դիմեն կոնկրետ ծառայություն մատուցելու համար, այլ նրանց հետ գալիս են ուղեկցողներ: Խնդրում ենք զերծ մնալ ուղեկցողների հետ անձնագրային ծառայություններ ներկայանալուց:
3. Տեղեկացնում ենք նաև, որ բացի անձնագիր ստանալու և ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով: Հետևաբար, պետք է հաշվի առնել, որ մեկ անձը կարող է ընտանիքի մյուս անդամների, հարազատների, մտերիմների համար բացի իր համար կոնկրետ գործողության համար դիմելուց, դիմի նաև այլ անձանց համար, նույնիսկ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ:
Շնորհակալ ենք ըմբռնումով մոտենալու համար: Առողջության պահպանումը շատ դեպքերում նաև բոլորիս ձեռքերում է:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՀաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից հստակ տրվել են առողջության…

Gepostet von ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն am Sonntag, 1. März 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031