Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ոչ»-ի «գերեզմանաթմբի» հեղինակը Մաշտոց- Օզանյան փողոցների խաչմերուկում կայանող տաքսու վարորդներն էին. «Հրապարակ»

Մարտ 03,2020 11:26

Էջմիածնի Մաշտոց-Անդրանիկ Օզանյան փողոցների խաչմերուկում մի գերեզմանաթումբ էր հայտնվել։ Բնակիչների ասելով՝ կորոնավիրուսին են հուղարկավորել։ Թմբի շուրջ հավաքված տղամարդիկ, սակայն, հերքեցին, որ «գերեզմանը» թագակիր վիրուսի համար է։ «Ոչ»-ի թաղումն էինք անում՝ ասացին։

«Ոչ»-ին հանձնելով հողին՝ ոմանք, կեսլուրջ-կեսկատակ, նույնիսկ խնկարկել են «գերեզմանը»։ Դեպքին անմիջապես արձագանքել է Էջմիածնի քաղաքապետարանը։ Դիանա Գասպարյանը կարգադրել է վերացնել թումբն ու մաքրել քաղաքի մուտքը տհաճ տեսարանից։

«Գերեզմանաթմբի» հեղինակը Մաշտոց- Օզանյան փողոցների խաչմերուկում կայանող տաքսու վարորդներն էին։ Նրանց ասելով՝ թումբն արդեն կար, որ իրենք գերեզման սարքելու միտք հղացան։ «Էլեկտրացանցի աշխատողները քանդել-թողել էին, մենք էլ, ի նշան իրենց անգործության, որոշեցինք այսպիսի ակցիա անել։ Հա՛մ «ոչ»-ին թաղել, հա՛մ էլ արտահայտել մեր դժգոհությունը ցանցի վատ աշխատանքի համար»,– ասաց Արմեն Մեհրաբյանը։

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031