Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Բալայանը՝ իր հրաժարականի պահանջի եւ իրավապաշտպանների արձագանքի մասին

Մարտ 03,2020 14:49

Իրավապաշտպանները պահանջում են ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի հրաժարականը ու ասում, որ նոնսենս է, երբ ժողովրդավարական երկրում փոխնախարարը սպառնում է իրավապաշտպաններին:

Հիշեցնենք, որ Բալայանն ասել էր, թե իրավապաշտպաններ կան, որոնք քայքայիչ գործունեություն են ծավալում ու հրճվում բանակում դժբախտ դեպքերից:

Այսօր այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում Գաբրիել Բալայանն ասաց. «Մենք ունենք իրավապաշտպան կազմակերպություններ, քաղհասարակության անհատ ներկայացուցիչներ, որոնց հետ շատ լավ համագործակցություն է ընթանում ու շատ էֆեկտիվ հետեւություններ են արվում: Բայց, ցավոք, ոչ բոլոր դեպքերում է սա կիրառելի: Եթե առողջ քննադատություն կա, հավատացեք, առաջին շահառուն հենց մենք ենք, բայց պետք չի հրամցնել հասարակությանը, որ բանակը, զինծառայողը, սպաները, գեներալները վատն են, մնացած բոլորը լավն են: Հավատացեք, մեր հասարակության շատ անդամներ շատ բան ունեն սովորելու եւ գեներալների կյանքի փորձից եւ նրանց աշխարհայացքից, կազմակերպչական հմտություններից: Այսօրվա հաղթանակները, որ մենք  տոնում ենք ու հպարտանում ենք տարբեր առիթով, հենց այդ գեներալների շնորհիվ են տեղի ունեցել»:

Բալայանն ասաց, որ ինքն իրականում որոշ իրավապաշտպանների մասին է խոսել ու իր ասածը չի վերաբերվել բոլոր իրավապաշտպաններին. «Կան իրավապաշտպաններ, որոնք մեզ շատ օգնում են իրականացնել հասարակության պահանջը ԶՈՒ-ում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031