Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուդիս»-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են երկրի տնտեսական զարգացմանը, այդ գործընթացներում հանքարդյունաբերության մասնակցությանը վերաբերող հարցեր

Մարտ 04,2020 18:13

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է միջազգային հեղինակավոր «Մուդիս» (Moody՛s Investors Service) վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է կազմակերպության վարկանիշավորման գործընթացը Հայաստանի համար առաջնահերթ համարվող ոլորտներում , ինչն ուղենիշային է դառնում հետագա բարեփոխումներում։

Հանդիպմանը քննարկվել են երկրի տնտեսական զարգացմանը, այդ գործընթացներում հանքարդյունաբերության մասնակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել առանձին ընկերությունների գործունեությանը։

Կազմակերպության ներկայացուցիչների խնդրանքով Լ․Շուշանյանը ներկայացրել է ոլորտում իրականացված բարոփոխումների ընթացքը, նշելով, որ առաջիկա տարիներին կառավարության համար առաջնային է լինելու ոլորտի զարգացման գործում հավասարակշռել պաշարների արդյունավետ կառավարման, արդյունաբերողների համար կանխատեսելի միջավայրի ապահովման և բնապահպանական ռիսկերի կառավարման խնդիրները։

Պայմավորվածություն է ձեռք բերվել կազմակերպության փորձագետներին հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ լրացուցիչ տեղեկատվության տրամադրման շուրջ։

«Մուդիսի» ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ոլորտում առկա իրավիճակի համապարփակ ներկայացման համար և անդրադարձել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031