Լրահոս
Օրվա լրահոսը

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի միջև բազմաբնույթ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների. Արմեն Սարգսյանի ուղերձը Սերբիայի նախագահին

Մարտ 05,2020 10:06

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանն իր սերբ գործընկերոջը մաղթե­լ է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Սերբիայի Հանրապետության բարգավաճման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերի բարձրացման։

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում հայ-սերբական բարեկամական հարա­բերությունների զարգացման և ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար, հարաբերություններ, որոնք մշտապես հարստանում են առևտրատնտե­սական, գիտատեխնիկական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային, հումանիտար և այլ ոլորտնե­րում համատեղ նախագծերով։

Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները և համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի միջև բազմաբնույթ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031