Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Էդ ո՞վ է գլխից ձեռք քաշել ընտրակեղծարարության դիմի». «Ա1+» (Տեսանյութ)

Մարտ 06,2020 23:23

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն արձագանքում է ՀԱԿ-ի հայտարարությանը, թե ընտրահանձնաժողովներում ընդգրկվել են ընտրակեղծարարներ։

«Ես կարող եմ վստահեցնել, որ «Այո»-ի կողմից առաջադրված որևէ թեկնածու այլ կուսակցության անդամ չէ, և ըստ էության մենք չենք առաջադրել այլ կուսակցության անդամների, միայն առաջնորդվել ենք մեր համակիրներով»,- ասաց պատգամավորը։

Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար «Այո»-ի շտաբի 1300 թեկնածու է հաստատվել։ Ըստ Սիսակ Գաբրիելյանի՝ թեկնածուներին ներկայացրել են «Հայ ազգային կոնգրես», «Քաղաքացիական պայմանագիր»,  «Հանրապետություն», «Առաքելություն» և  մի քանի այլ կուսակցություններ։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ հանրաքվեն՝ հեղափոխությանը  հաջորդած  երկու ընտրությունները չեն, որ նույն մթնոլորտը տիրի և որևէ մեկը չհամարձակվի նախկինում օգտագործված գործիքները կիրառել։ «Մարդիկ, որոնք նախկինում մասնակից են եղել կեղծիքներ կատարելու առումով, հրահանգները կատարել են, ես չեմ ասում, որ բոլորը  ընտրակեղծարար  են, բայց հիմա նման մթնոլորտի պայմանում, երբ որ կեղծիքներ կատարելու այդ տարածքը՝ հանձինս նախկինների, որոշակի ձևավորվել է, բացառել, որ կարող են տուրք տալ որոշակի հրահանգների կամ տուրք տալ որոշակի գայթակղությունների չի կարելի»,- նշեց պարոն Սաքունցը։

Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը  չի կարծում, որ  «Այո»-ի կամ «Ոչ»-ի օգտին ընտրակեղծարարություն կարվի։ «Էդ ո՞վ է  գլխից ձեռք քաշել ընտրակեղծարարության դիմի, եթե դրա համար կարող է  մինչև 8 տարի անցկացնի անազատության մեջ։ Մարդ պետք է կամիկաձե լինի նման բան անելու համար։ Ակնհա՞յտ է չէ, որ կամիկաձեներ չկան, ոչ մեկ նման բան չի անի, ով էլ որ կամիկաձե է ու կորոշի ընտրակեղծարարությամբ զբաղվի, ճիշտն ասած՝ ես հիմք չունեմ կասկածելու, որ կհայտնվի ճաղերի ետևում երկար տարիներով»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Ըստ Արթուր Սաքունցի՝ ապրիլի 5-ի հանրաքվեն իշխանության համար փորձություն է, որի ձախողման մեջ շահագրգռված է նախկին իշխանությունը, հետևաբար այստեղ մեկ այլ խնդիր էլ է առաջանում։ «Թե արդյոք նախկին մերժվածներն իրենց կադրային պոտենցիալը, որ կիրառել են տարիներ շարունակ, ի՞նչ չափով կկարողանան օգտագործել։ Խնդիրը նրանում է, որ ոչ թե ընդհանրապես բացառում ենք, եթե բացառեինք, կասեինք՝ մտահոգություն չկա, բայց չենք կարող բացառել, իսկ այդ ինչ ծավալով կլինի, դա դժվար է պատկերացնել»,- ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031