Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացական իշխանություններն Արա Պապյանին զրկել են Վրաստան մուտքի իրավունքից

Մարտ 09,2020 23:13

Քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր պարզվեց, որ մի տևական ժամանակ է, ինչ վրացական իշխանություններն ինձ զրկել են Վրաստան մուտքի իրավունքից:

Իհարկե, որևէ հոդաբաշխ բացատրություն չկա և չի կարող լինել: Եթե բացառենք թուրքական և թորքական միջամտությունը, ապա այս հանգամանքը կարելի է կապել իմ գրած երեք տարբեր գիտական հոդվածների հետ, որոնք այս կամ այն չափով առնչվում են Վրաստանի հետ:

Ես երբեք որևէ վիրավորական կամ կեղծ խոսք չեմ ասել կամ գրել ոչ Վրաստանի և ոչ էլ վրաց ժողովրդի հասցեին: Այո տպագրել եմ և տպագրելու եմ փաստաթղթեր և փաստեր, որոնք կարող են ոմանց, այդ թվում նաև վրաց որոշ իշխանավորների, դուրը չգալ: Բայց դա իմ խնդիրը չէ: Եթե իրենք համաձայն չեն այդ փաստերի կամ փաստաթղթերում առկա տեղեկատվության հետ՝ կարող են հակադարձել նույնքան գիտականորեն: Բայց XXI դարում փորձել սահմանափակել գիտական միտքը և ազատ խոսքը՝ բնավ վայել չէ իրեն ժողովրդավար համարող երկրին:

Ուզում եմ ընդգծել՝ ես շարունակելու եմ իմ գիտական, քաղաքագիտական և հասարակական գործունեությունը և ազատորեն արտահայտվելու եմ:

P.S. Ձեր բարեկամներից թշնամիներ մի սարքեք:
Բաթումն էլ կարող եք պահել ձեզ՝ ես նախընտրում եմ հանգստանալ Կարիբյան ծովում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031