Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրվում է, որ տնային մեկուսացում իրականացվի 14 օրվա ընթացքում, բայց կարանտին, որպես այդպիսին, չի հայտարարվել. «Ժողովուրդ»

Մարտ 12,2020 12:33

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք այս օրերին «Զվարթնոց» օդանավակայանում արդյոք աշխատում են արտակարգ ռեժիմով, քանի որ Եվրոպայում կորոնավիրուսը տարածված է, իսկ այնտեղից ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ-ն տեղափոխում է Հայաստան։

– Նախօրեին Իտալիայից 50 քաղաքացիներ եկան Հայաստան, որոնց, կարելի է ասել, բաց թողեցիք, որեւէ մեկուսացում իրենց հետ կապված չհայտարարվեց։ Տեղեկություններ կան, որ իրենք վտանգ են ներկայացնում հանրության համար։ Ինչո՞ւ որոշում չկայացվեց իրենց եւս մեկուսացնել հանրությունից։

– Բոլորին հորդորվել է Առողջապահության նախարարության կողմից, խնդրվում է, որ տնային մեկուսացում իրականացվի 14 օրվա ընթացքում, բայց կարանտին, որպես այդպիսին, չի հայտարարվել, որովհետեւ չնայած այդ մարդիկ վերադարձել են անապահով վայրից մեզ համար, այսինքն՝ այն երկրից, որտեղ հիվանդության աճ կա, բայց որեւէ մեկը դեռեւս իրենց մեջ հիվանդ չի։

Ինչ վերաբերում է այստեղ արված միջոցառումներին, ապա ամբողջ ընթացակարգը պահպանվել է, ինչպես բոլոր ուղեւորների նկատմամբ, այնպես էլ այդ չվերթի։ Բոլոր չվերթները ինչպես իրականացվել է, այդպես էլ այս դեպքում ենք իրականացրել՝ ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, մեկուսացում հնարավորության սահմաններում, որպեսզի այլ ուղեւորների հետ շփում չլինի, ուղեբեռների առանձին ստացում, որովհետեւ իրենք չեն գնացել ընդհանուր մասով եւ ստացել իրենց ուղեբեռները։

– Նշեցիք, որ նախարարությունը հորդորում է՝ 14 օրվա ընթացքում Իտալիայից եկած 50 քաղաքացիները շփումներ չունենան, մեկուսացված լինեն, բայց ինչպե՞ս մենք պետք է վստահ լինենք, որ այդ քաղաքացիները այդ մեկուսացում ասվածը կպահեն։

– Մենք հասցեակաև քարտերը հանձնել ենք պոլիկլինիկաներին, այստեղ մեր իրավասությունը ավարտվում է, այսինքն՝ պոլիկլինիկաները իրենք են հսկողություն սահմանում տվյալ անձանց նկատմամբ, եթե լինում են ջերմողներ, նշաններ ունեցող անձինք, ապա պոլիկլինիկաներն են հոսպիտալացնում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031