Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արցախի ԱԳ նախարար. «Վերջին հաշվով մի երկիր ենք, մի Հայաստան, բայց հիմա գործում ենք որպես 2 հայկական պետություններ»

Մարտ 15,2020 22:57

«ՀՀ-Արցախ հարաբերությունները եղբայրական լինելու այլընտրանք չունեն: Մենք համարում ենք, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները պատմական անհրաժեշտություն էին»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե ինչ գնահատական կհնչեցնի ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության մասին, եւ թե ինչպիսին են ՀՀ-Արցախ այսօրվա հարաբերությունները, ասաց Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում կատարվող բարեփոխումների պտուղներից պետք է օգտվեն նաեւ Արցախի քաղաքացիները՝ արցախաբնակ հայերը. «Արցախ-ՀՀ հարաբերությունները պետք է զարգանան: Այսօրվա հարաբերությունները բնութագրում եմ ԱԳ նախարարությունների օրինակով: Այդ հարաբերություններն ինստիտուցիոնալ են, մեր բոլոր ստորաբաժանումները լավ գործակցում են տարբեր մակարդակներով: Երկու նախարարներով ընկերներ ենք, մտերիմ ենք նաեւ ընտանիքներով: Այս մոդելը պետք է կիրառենք նաեւ Արցախ-ՀՀ հարաբերություններում՝ այս ընտրություններում հաղթելուց հետո: Այստեղ որեւէ խնդիր չի կարող լինել, որովհետեւ մենք հասկանում ենք, որ վերջին հաշվով մենք մի երկիր ենք, մի Հայաստան, բայց հիմա գործում ենք որպես երկու հայկական պետություններ, եւ մենք ունենք ընդհանուր ճակատագիր, ապագա, եւ ինտեգրման ճանապարհով պետք է առաջ գնանք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031