Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀ պետական կառավարման համակարգի աշխատակիցների կողմից ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ ԱՀ ՄԻՊ-ը քննարկում է սկսել

Մարտ 28,2020 23:00

Այսօր ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հրապարակել ԱՀ պետական կառավարման համակարգի աշխատակիցների կողմից ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:

Անընդունելի համարելով նմանատիպ դեպքերը՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել տվյալ հրապարակման հիման վրա, որի շրջանակներում պարզաբանումներ են պահանջվելու պետական լիազոր, ներառյալ՝ իրավապահ մարմիններից:

Այսօր մեզ հասած տեղեկություններով հայտնի դարձավ, որ ուժային կառույցների, տարբեր նախարարությունների, մասնավորապես,…

Gepostet von Վիտալի Բալասանյան / Vitali Balasanyan am Samstag, 28. März 2020

Պաշտպան Արտակ Բեգլարյանը այդ հրապարակման վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանի հետ՝ ընդգծելով, որ դատախազությունը պետք է պատշաճ ու օպերատիվ կերպով ընթացքավորի տվյալ հաղորդումը, ստուգի բոլոր հանգամանքները և դրանց հիման վրա որոշի հետագա իրավական գործընթացները: Պաշտպանը ողջունում է, որ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից արդեն ԱՀ ոստիկանությանը տրվել է վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ստուգումներ կատարելու հանձնարարություն:

Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ պահանջում է բոլոր հանրային ծառայողներից ընտրական գործընթացներում առաջնորդվել բացառապես օրենսդրությամբ և պաշտոնական լիազորություններն իրականացնելիս հետևել հանրային ծառայության հիմնական սկզբունքներին, ներառյալ՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությանը, հանրային ծառայողների քաղաքական զսպվածությանը, անկողմնակալությանը և անձի ու նրա իրավունքների հանդեպ հարգանքին:

Պաշտպանը միևնույն ժամանակ կարևորում է, որ ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր անձինք և ուժերը առավելագույնս համագործակցեն պատկան մարմինների հետ և ներկայացնեն ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ, որպեսզի հնարավոր լինի համապատասխան վարույթի շրջանակներում պարզել բոլոր հանգամանքները և տալ սպառիչ իրավական գնահատական:

ԱՐՑԱԽԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Վիտալի Բալասանյանի՝ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակման…

Gepostet von Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman am Samstag, 28. März 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031