Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում իր ցավակցություններն է հայտնել Պատրիկ Դևեջյանի որդուն՝ Թոմաս Դևեջյանին

Մարտ 29,2020 18:16

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի որդու՝ Թոմաս Դևեջյանի հետ։

Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել Թոմասին և ի դեմս նրա՝ Դևեջյանների ընտանիքին, բարձր գնահատելով Պատրիկ Դևեջյանի մեծ ավանդը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման, մեր ժողովրդի շահերի պաշտպանության գործում։ «Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին»,-ասել է նախագահը, նշելով, որ Պատրիկ Դևեջյանի անունը հիշվելու է խորին հարգանքով։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՈՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031