Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ-ում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ

Ապրիլ 01,2020 14:37

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց Արցախի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

«Ազատ հայրենիք» ՔՄԴ կուսակցությունների դաշինք – 29 688 կամ 40.4%

«Միասնական հայրենիք» կուսակցություն – 17 365 կամ 23.63%

«Արցախի Արդարություն» կուսակցություն – 5865 կամ 7.9%

«Հայ հեղափոխական դաշնակցություն» – 4717 կամ 6.4%

«Արցախի ժողովրդավարական» կուսակցություն – 4269 կամ 5.81%

«Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք – 3305 կամ 4.5%

«Ազգային վերածնունդ» կուսակցություն – 2360 կամ 3.2%

«Արցախի պահպանողական կուսակցություն» – 2108 կամ 2.87%

«Արցախի հեղափոխական» կուսակցություն – 1660 կամ 2.26%

«Միացյալ Հայաստան» կուսակցություն – 958 կամ 1.3%

«Անկախության սերունդ» կուսակցություն – 656 կամ 0.9%

«Լեռնային Ղարաբաղի կոմունիստական» կուսակցություն – 480 կամ 0.65%

Եվ այսպես կուսակցությունների դեպքում 5%-ի և դաշինքների դեպքում 7%- շեմի հաղթահարել է հինգ քաղաքական ուժ և ներկայացված կլինեն Ազգային ժողովում՝ «Ազատ հայրենիք» ՔՄԴ դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցություն, «Արցախի արդարություն» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը և «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930