Լրահոս
Օրվա լրահոսը

Փինքն  ապաքինվել է կորոնավիրուսից. երգչուհին 1 միլիոն դոլար է նվիրաբերել COVID-19-ի դեմ պայքարի համար

Ապրիլ 04,2020 13:48 Share

Ամերիկացի երգչուհի Փինքը գրառում է  կատարել Instagram-ում և տեղեկացրել,որ երկու շաբաթ առաջ իր և 3-ամյա որդու մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են եղել, որից հետո նրանք թեստ են հանձնել: Փինքի թեստի պատասխանը դրական է եղել, ինչից հետո ամբողջ ընտանիքը ինքնամեկուսացվել է:

«Մի քանի օր առաջ մենք նորից թեստ հանձնեցինք, բարեբախտաբար պատասխանը բացասական է: Ուղղակի զավեշտալի է և մեր կառավարության ձախողումն է, որ թետսավորումը  ավելի հասանելի չէ: Այս հիվանդությունը լուրջ է և իրական:  Մարդիկ պետք է իմանան, որ հիվանդանում են և’ մեծահասակները, և’ երիտասարդները, առողջները և անառողջները, հարուստները և աղքատները, թեստավորումը պետք է ազատ լինի և հասանելի, որպեսզի պաշտպանենք մեր երեխաներին, մեր ընտանիքներին, ընկերներին և հասարակություններին:

Փորձելով աջակցել առողջապահության ոլորտի մասնագետներին, որոնք ամեն օր կռվում են առաջնագծում, 500 հազար ԱՄՆ դոլար եմ  նվիրաբերում Ֆիլադելֆիայի Temple հիվանդանոցի հիմնադրամին (Temple University Hospital Emergency Fund)` ի հիշատակ մորս, որը  18 տարի աշխատել է Կարդիոմիոպաթիայի և սրտի փոխպատվաստման կենտրոնում: Բացի այդ 500 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերում եմ Լոս Անջելեսի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին City  (of Los Angeles Mayor’s Emergency COVID-19 Crisis Fund)»,-գրել է երգչուհին` շնորհակալություն հայտնելով առողջապահության ոլորտի բոլոր մասնագետներին իրենց աշխատանքի համար և բոլորին կոչ է արել մնալ տան:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930