Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Իրականում այնքան էլ բարեգործություն չէ, այլ սեփական գովազդային հոլովակ է»

Ապրիլ 06,2020 23:11

Իր ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այս օրերին կատարվող բարեգործություններին։ Նա նշեց, որ ողջունում է բարեգործությունները, դրանք հատկապես կարևոր են ճգնաժամի ընթացքում։

Սակայն, նա նաև այլ հետևություններ է արել. «Իքս մարդը իքս օգնություն է բաժանել իքս տեղում, և սրա մասին լայնածավալ ռեպորտաժներ են ցուցադրվել։ Ես խնդրեցի մեր մարմիններին ճշտել, թե կոնկրետ ի՞նչ է բաժանվել և մոտավորապես ինչ գնի։ Ուրեմն՝ մենք պարզեցինք, որ բաժանված մի տոպրակի պարունակության գինը մոտավորապես 3000 դրամ է եղել։ Եվ երբ որ ռեպորտաժի ընթացքում բաժանված տոպրակները հաշվեցին, մոտավորապես եղավ, որ բաժանվել է 350-ից 400 հազարի օգնություն։ Եվ երբ որ այս թիվը համեմատեցինք հեռուստատեսության ռեպորտաժի րոպեների և գովազդի րոպեների հետ, որի համար ենթադրում ենք, որ չի վճարվել, որովհետև դա ոչ թե որպես գովազդ է եթեր գնում, այլ ռեպորտաժ։

Ստացվեց, որ այս ձևով հեռուստատեսության գովազդի գների հետ կամ համեմատելի է, կամ շատ ավելի էժան է ստացվում։ Այսինքն՝ ես ուզում եմ ցույց տալ, որ այս երևույթը, իսկապես, պետք է գնահատականի արժանանա։ Այսինքն՝ հեռուստատեսային գովազդի րոպեի գնից պակաս աջակցություն է բաժանվում, և այդ առիթով հեռարձակվում է հեռուստատեսային գովազդ։ Եվ, հետևաբար, ստացվում է, որ սա շատ ձեռնտու և շահավետ գործողություն է, որ իրականում այնքան էլ բարեգործություն չէ, այլ սեփական գովազդային հոլովակ է։ Որովհետև սովորական պայմաններում գովազդային հոլովակ պատրաստելու և եթեր հեռարձակելու համար կպահանջվեր դրանից շատ ավելի մեծ գումար»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930