Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ում քննարկվել է նավթամթերքի կորուստների հարցը

Ապրիլ 08,2020 23:13

Ապրիլի 8-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ազգային ստանդարտի մշակման նպատակով ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ անցկացրել են «Նավթամթերք. Տեղափոխման (բեռնափոխադրման), ընդունման, բացթողման (բեռնաթափման, բեռնաբարձման) և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստներ. Կորուստների չափ» թեմայով քննարկում:

Ուսումնասիրվել են ոլորտում առկա խնդիրները, ստանդարտների համապատասխանությունը առկա իրավիճակին:

Քննարկվել են խնդիրների լուծման տարբերակները առաջարկներ արվել հնարավոր թերությունների շտկման վերաբերյալ:

ՊՆ մամլո ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930