Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրը լրացումներ է առաջարկում հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությանը ու գովազդի կարգավորմանը վերաբերող օրենքներում

Ապրիլ 10,2020 23:23

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 10-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը,  առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գովազգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշել է, որ առաջարկվող լրացումը պայմանավորված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով: Գործադրի առաջարկով «Գովազգի մասին» օրենքում լրացմամբ Հանրային հեռուստաընկերությամբ կարգելվի նաեւ ոչ խաղարկությամբ, խաղարկությամբ, համակցված, գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը:

Պատգամավորներն անդրադարձել են մասնավորապես սոցիալական գովազդի հեռարձակման, վճարովի գովազդի բովանդակության հետ կապված խնդիրներին: ՀՀ արդարադատության  նախարարի տեղակալը հիշեցրել է, որ օրենքով սոցիալական գովազդը պետք է ունենա հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանության, ազգային շահերի պաշտպանության, աղետների դիմակայման իրազեկվածության վերաբերյալ բովանդակություն եւ պետք է ոչ առեւտրային բնույթ կրի:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Վահե Դանիելյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչեւ 5 րոպե տեւողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Նախագծով կարգավորվում են նաեւ սոցիալական գովազդի հետ կապված հարաբերությունները: Սահմանվում է, որ սոցիալական գովազդը ժամը 00:00-ից մինչեւ 18:00-ն կլինի անվճար, իսկ 18:00-ից մինչեւ 00:00-ն՝ վճարովի:

Քննարկված երկու նախագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն մեկ միասնական օրենսդրական փաթեթի տեսքով:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930