Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դատական համակարգն արդյունավետ աշխատեր, հիմա ամեն անապահով ընտանիքի կկարողանայինք երեք-չորս հարյուր դոլար գումար հատկացնել». Հայկ Հովհաննիսյան

Ապրիլ 17,2020 21:44 Share

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում վստահեցրեց, որ եթե դատական համակարգն արդյունավետ աշխատեր, բավականին մեծ գումարներ կարող էին այսօր լինել բյուջեում:

Նա մանրամասնեց. «Հիմա բոլորս մտածում ենք՝ որտեղից գումար հայթայթել, որ մեր առաջնային խնդիրները լուծենք՝ երեխաներ, ծնողներ, դեղեր, կոմունալ վարձեր: Հաշվարկ արեցի, տեսա, եթե մեր դատական համակարգն ավելի արդյունավետ աշխատեր, այսօր դատական վեճերում սառած բազմաթիվ գումարներ, ակտիվներ կան, դրանք հասնում են գրեթե մեկ միլիարդ դոլարի և գուցե ավելի, ու եթե ավելի արագ, արդյունավետ մենք աշխատեինք, այդ գումարները կվերադարձվեին, տնտեսություն կմտնեին, կմտնեին բյուջե: Իմ հաշվարկներով՝ մոտ մեկ միլիոն աղքատներ ունենք, և ամեն ընտանիքի մենք կկարողանային երեք-չորս հարյուր դոլար գումար հատկացնել, որ մարդիկ իրենց կարիքները հոգային: Պիտի ձգտեինք ամեն ընտանիքի տասը հազար դոլար գումար հատկացնել, իսկ սրանք զուտ խոսքեր չեն, այլ դրանց կարելի էր հասնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել