Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Արցախյան հակամարտության հարցով աշխատանքը շարունակվում է` չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. Զախարովա

Ապրիլ 18,2020 15:49 Share

Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղված աշխատանքը շարունակվում է` չնայած կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Այս մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, կողմերը քննարկել են նաև հարցեր` կապված հակամարտության կարգավորման հետ: Զախարովայի խոսքով` կողմերի հետ կանոնավոր շփումներ են պահպանում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Խորհրդակցությունների ուշադրության կենտրոնում է կորոնավիրուսի թեման և վերջինիս ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև որոշ հարցեր` կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Քննարկվում է իրավիճակը սահմանին, շփման գծում»,-հավելել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել