Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունը 2 տարի շարունակ զբաղված է նախկիններին հայհոյելով, չարություն տարածելով». «Հրապարակ»

Ապրիլ 30,2020 10:36

Ազգային ժողովում գլադիատորական մարտեր են, քաղաքական հակառակորդները բանավիճելու փոխարեն ծեծկռտուք են սարքում։ Փոքրիկ անհասկացողությունը վերածվում է արյունալի վենդետայի, իսկ անօգնական ոստիկանությունն ուղղակի կարեկցանք է առաջացնում։

Աշխատելու, երկրում առկա խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունը 2 տարի շարունակ զբաղված է նախկիններին հայհոյելով, մեղավորներ գտնելով, նոր թիրախներ որոշելով, չարություն տարածելով։ Էլ չենք խոսում ռեկետի, ունեցվածքի վերաբաշխման, առանց դատավճռի մարդկանց բերդերում պահելու, առանց որեւէ պատճառի փորձառու կադրերին ազատելու եւ նրանց փոխարեն անփորձներին նշանակելու, կառավարման ոլորտում որեւէ ծրագիր ու պատկերացում չունենալու մասին։

Երկու տարի շարունակ մենք հետեւում եւ հույսով սպասում ենք, որ երիտասարդ իշխանությունները կհասունանան, կհասկանան, թե ինչ մեծ պատասխանատվություն է իրենց ուսերին դրված։ Վերջապես կսկսեն սովորել ու հմտանալ, դասեր քաղել իրենց ձախողումներից եւ լսել խելոք մարդկանց խորհուրդները։ Ավաղ։ Հասունացման փոխարեն մենք ականատես ենք, թե ինչքան արագ են նրանք փչանում, մեծամտանում, լկտիանում, նմանվում նախկիններին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930