Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Արցախը բեռ չէ, այլ արժեք». «Արդարություն» կուսակցություն

Ապրիլ 30,2020 23:45

Սիրելի՛ հայրենակիցներ․

ինչպես գիտեք, այսօր Արցախի «Արդարություն» կուսակցությունը նամակներ էր պատրաստել արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների և իր դիրքորոշման վերաբերյալ՝ ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին և ԱՀ ԱԳ նախարարին։ Միջոցառումն իրականացնելուց հետո, երեկոյան մեր կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը և հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը հրավիրվեցին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, որտեղ պարզ դարձավ, որ կուսակցության իրականացրած միջոցառման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու նպատակով։

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարում է․

մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը․ մենք դեմ ենք տարածքներ խաղաղության կամ բաց կոմունիկացիաների դիմաց բանաձևին։ Մենք անվտանգության գոտի կամ Արցախի շուրջ շրջաններ կամ սակարկման ենթակա տարածքներ չունենք։ Չերկրորդելով երկրում օրենքի գերակայությունը, մենք հավաստիացնում ենք, որ Արցախի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած հարց մեզ համար առաջնային է։ Արցախի «Արդարություն» կուսակցությունը պատրաստ է իր պայքարի բոլոր գործիքակազմով պայքարել հանուն Արցախի անվտանգության և միջազգային ճանաչման։ Ոչ մի քրեական գործ, ոչ մի ճնշում չի՛ կարող մեզ հետ պահել մեր դիրքորոշումից և շարունակական պայքարից։

Մենք պնդում ենք՝ Արցախը բեռ չէ, այլ արժեք։

Արցախի «Արդարություն» կուսակցության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    «Արցախի Հանրապետության» կարգավիճակն քննարկման ենթակա չի,քանի որ այն ձեռք է բերված մեր ժղովրդի ազգային ազատագրման պայքարի շնորհիվ,միջազգային նորմերին համապատասխան:
    Եվս մեկ անգամ նիկոլն ցույց տվեց իր սերը դեպի ԼՏՊ-ը կատարելով ԼՏՊ-ի պատվերը, փորձել ֆոկուզներով«ինչպես իր սողուն կնքահարը,ԼՊՏ-ն»հանձել ազատագրաված տարածքները, ինչպես 1993 թ.երբ ստիպում էր Վազգեն Մանուկյանին:Վազգեն Մանուկյանը մերժում է ԼՊՏ-ի ազգադավ որոշումն իսկ նա Վազգեն Մանուկյանին հեռացրեց ՀՀ ՊՆ պաշտոնից:Պատկերացնում էք վաղուց պետք էր գերեզմանափոսում լիներ, բայց չի հանգստանում ես մարդը եվ նատակն է վերջնական կործանել ՀՀ-ը, իսկ մենք լուռ տանում էնք էս ազգադավի ցանկությունը:

    ՀՀ արտաքին գործերի Զոհրաբն ասում է:
    -«Տարածքները մեզ համար անվտանգություն է»:
    Այսինքն տարածքները ազատագրաված չի, այլ տարածքները օկուպացված են եվ մենք,ՀՀ-ը ագրեսոր է:

    Անօրինականության վրա չի կարելի խարիսխել:

    Օտար երկրների զին ուժի կողմից գրաված տերիորյաները դա օկուպացիա է:Բայց մեր բանակն ազատագրել է 1920 թ. 11-րդ բանակի կողմից անօրինական մեր հայկական հողերը հանձնվեց ազերին:Դա մեր հողերի օկուացիան է իսկ մենք ազգային ազատագրման պայքարի շնորհիվ այն ազատագրել էնք միազգային օրենքներին համապատասխան:

    Ինչ է ստացվում, մենք կորցրել էնք մեր սերունդի լավագույներին հանուն մեր երկրի եվ Արցախի ժողովրդի ազատության համար,իսկ հիմա չգիտես թե ինչ հիմունքներով նիկոլն ու զոհրաբն, պետք է որոշեն մեր ազգի ապագան, հանձնելով ազատագրաված տարածքները:Իսկ Սասունի բերանը փակ է, ոնց որ մի դաստա կանաչի լինի եվ ոչ թե ՀՀ ԵԿՄ նախագահ:

    Իմ խոսքն վերաբերվում է բոլորին:Ինչքան էլ որ տարիքով լինենք կարող էնք զենք վերցնել եվ վայ նրան, ով կփորձի կատակել մեր ազգի բախտի հետ:
    Արցախի նախկին հրամանատար՝ Աղասի

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930