Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալները կրճատվել են, արտահանումն աճել է

Մայիս 05,2020 10:16 Share

Ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 974,1 հազար տոննա բեռ, ինչը 8,4%-ով գերազանցում է 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ մասին հայտնեցին ՀԿԵ-ում կայացած խորհրդակցության ընթացքում։

Միևնույն ժամանակ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները հաշվետու շրջանում կրճատվել են 8,9%-ով, արտահանումն աճել է 7,6%-ով, իսկ տեղական փոխադրումները՝ 15,2%։ Ընկերության կանխատեսումներով, տարեկան կտրվածքով մայիսին սպասվում է փոխադրումների կրճատում բոլոր հաղորդակցություններում։

Առաջին 4 ամիսներին ուղևորափոխադրումների ծավալները 2019 թվականի նկատմամբ կրճատվել են 16,2%-ով՝ կազմելով 18,8 հազար մարդ։

Ինչպես հայտնեց խորհրդակցության ընթացքում ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Ընկերության Տնօրենների խորհուրդը՝ հաշվի առնելով կորոնովիրուսային ինֆեկցիայի պատճառով ստեղծված իրավիճակը, հաստատել է ընկերության աշխատանքի հստակեցված պլանը, որը վերանայվել է նվազման ակնկալիքով։

– Կարծում եմ, որ այս տարվա առաջին չորս ամիսներին երկաթուղու բոլոր ստորաբաժանումներն աշխատել են արդյունավետ և բոլոր միջոցները ձեռնարկել փոխադրումների ծավալները պահպանելու համար։ Հայաստանում պահպանվող բարդ սոցիալ-տնտեսական վիճակի պայմաններում, ՀԿԵ-ն և իր կազմի մեջ մտնող ձեռնարկությունները պիտի շարունակեն պատասխանատու կատարել դրված խնդիրները, – նշեց Ալեքսեյ Մելնիկովը։

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ ընթացիկ տարում ՀԿԵ-ում միջին աշխատավարձի չափը կազմել է 246 հազար դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 18,3%-ով։ Իսկ հուլիսի 1-ից ընկերությունում ներդրվելու է պարգևատրման նոր համակարգ, որով աշխատողների պարգևների չափը կախված է լինելու ոչ թե ընկերության արտադրական, այլ աշխատողի անհատական ցուցանիշներից։ Առաջին հերթին այդ քայլն ուղղված է աշխատավարձերի չափի պահպանմանը՝ անկախ ապագայում կանխատեսվող փոխադրումների ծավալի անկումից։

Հարավկովկասյան երկաթուղի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031