Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են աշխատանքը խրախուսող կրթական ծրագրերի իրականացման հարցեր

Մայիս 11,2020 19:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։

Քննարկվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական օժանդակության միջոցառումների ընթացքը։ Արծարծվել են ծրագրերի հասցեականության շարունակական բարելավմանը և շահառուների շրջանակի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկման արդյունքներով ներկայացնել կոնկրետ նախագծեր։

Խորհրդակցությանը ներկայացվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմման միջոցառումների նոր գաղափարներ, որոնք վերաբերում էին աշխատանքի խրախուսման բաղադրիչ ունեցող կրթական ծրագրերի իրականացմանը, սոցիալական ու տնտեսական օժանդակության շրջանակի ու գործիքակազմի ընդլայնմանը և այլն։ Դրանց առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ և առաջարկներ։

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է աշխատանքի խրախուսման, զարգացման տրամաբանությամբ ծրագրերի նախաձեռնումը և հանձնարարել ներկայացված առաջարկները բերել նախագծային տեսքի։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031