Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի գնի վերաբերյալ Պուտինի հայտարարությունները քաղաքականություն է, Հայաստանի և Բելառուսի ձեռքերի ոլորում. Միխայիլ Կրուտիխին

Մայիս 20,2020 14:58

Գազի գնի  վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները նախևառաջ քաղաքականություն է և քիչ առնչություն ունի  տնտեսական, կոմերցիոն հարաբերությունների հետ: Այս մասին The Insider ռուսական պարբերականում գրել է «RusEnergy» խորհրդատվական ընկերության վերլուծաբան Միխայիլ Կրուտիխինը:

Պարբերականը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված նիստի ժամանակ մերժել է Հայաստանի և Բելառուսի՝ գազի տարանցման միասնական սակագին ներդնելու առաջարկը: Պուտինի խոսքով՝ միասնական սակագին հնարավոր է կիրառել միայն միասնական շուկայում:

«Հայաստանի դեպքում իրավիճակը բարդ է, քանի որ գազը պատկանում է «Գազպրոմ»-ին: Այսինքն «Գազպրոմ»-ը իր գնով է գազը մատակարարում մինչև Հայաստանի հետ սահման, այնուհետև վաճառում է իր սեփական ստորաբաժանմանը համեմատաբար ոչ բարձր գնով, որը վերցրել են օդից: Այնուհետև ընկերության ստորաբաժանումը գազը վաճառում է Հայաստանի ներսում իր իսկ սահմանած գնով: Սա շուկայի հետ որևէ առնչություն չուն: Ներգազպրոմյան առևտուր է:

Բելառուսի դեպքում իրավիճակն այլ է, բայց այս դեպքում ևս խնդիրը կոմերցիոն չէ, այլ քաղաքական: Միտքը նույնն է, և՛ Հայաստանին, և՛ Բելառուսին Ռուսաստանի ղեկավարությունն այժմ ասում է. «Պատրաստ ենք գազի գնի զեղչ տրամադրել, եթե ընդունեք այսպես կոչված «Եվրասիական միություն» ինտեգրման պայմանները»: Ընդունեք քաղաքական պայմաններ, գազ ստացեք այլ գնով: Թե ինչ գին կսահմանվի, նորից կվերցնեն օդից, քանի որ էկոնոմիկայի հետ սա որևէ առնչություն չունի: Գները մեկնաբանել հնարավոր չէ, դրանք սահմանվել են կամայական և կամայական էլ կարող են փոխվել քաղաքական գործիչների ցանկության դեպքում:

Հայաստանը ընտրություն չունի… դժվար է պատկերացնել, որ «Գազպրոմի» ստորաբաժանումը գազ կգնի ոչ թե «Գազպրոմից», այլ ուրիշ ընկերությունից՝ Իրանի կամ Թուրքիայի տարածքով: Դա հնարավոր չէ:

Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա նրանք կարող են գազ ստանալ օրինակ Լեհաստանից, բայց սա ևս կլինի քաղաքական որոշում, այլ ոչ թե տնտեսական… Այն, ինչ տեղի է ունենում այժմ, քաղաքականություն է, երկու երկրների ձեռքերի ոլորում»,- կարծում է Միխայիլ Կրուտիխինը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031