Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակներն ունեն շատ բարձր որակ. Վրաստանի պետական ներդրումային ֆոնդի նվիրատվությունը տրամադրվել է Պարետատանը

Մայիս 29,2020 13:12

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ` ԱՆԻՖ) շարունակում է գործընկերային հարաբերություններն այլ երկրներում գործող համանման կազմակերպությունների հետ։

Նման համագործակցության շրջանակներում Վրաստանի պետական ներդրումային ֆոնդը, COVID-19-ի դեմ համընդգրկուն պայքարի համատեքստում, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Գիորգի Սագանելիձեի միջոցով Հայաստանի իր գործընկեր ֆոնդին է փոխանցել 800 մասնագիտացված բժշկական դիմակներ։

Հաշվի առնելով աշխարհի մասշտաբով համավարակի դեմ միասնական պայքար մղելու անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ փոխօգնության նման ակցիաների կարևորությունը, ԱՆԻՖ-ը բարձր է գնահատում վրաց գործընկերների նման քայլը։

Նվիրաբերված մասնագիտացված բժշկական դիմակները ԱՆԻՖ-ը  տրամադրել է Պարետատանը` բժշկական համապատասխան հաստատությունների անձնակազմերին տրամադրելու նպատակով։

Այդ դիմակներն ունեն շատ բարձր որակ և ըստ իրենց տեխնիկական բնութագրերի լավագույնս պաշտպանում են վարակի տարածումից։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն իր գոհունակությունն է հայտնում վրաց գործընկերների հետ ունեցած բարձր գործընկերային հարաբերությունների մակարդակով։

Հայաստան պետական հետաքրքրությունների ֆոնդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031