Լրահոս
Օրվա լրահոսը

Մշտադիտարկման պահին ավտոբուսի սրահում հայտնաբերվել է շուրջ 20 կանգնած ուղևոր

Հունիս 06,2020 22:23

Հունիսի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին վերահասցեագրված քաղաքացու դիմում-բողոքի հիման վրա, որտեղ քաղաքացին իր մտահոգություններն էր հայտնել Դվին-Երևան միջմարզային միկրոավտոբուսային երթուղու սպասարկման որակի վերաբերյալ, Տեչական մարմնի Արարատի տարածքային բաժնի մասնագետները և ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրել են խիստ վերահսկողական աշխատանքներ:

Նույն օրը՝ 19:30-22:30-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Երևան-Արտաշատ ավտաճանապարհի (Հ8) Մրգավետ-Արևաբույր համայնքների վարչական տարածքում իրականացված լայնածավալ մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է, որ «Լիգա» ՍՊ ընկերության սպասարկմանը հանձնված Դվին-Երևան-Դվին միջմարզային միկրոավտոբուսային երթուղին սպասակող ավտոբուսի կողմից կրկին երթն իրականացվում է ուղևորների գերծանրաբեռնվածությամբ, այդ կերպ խախտելով՝ ՀՀ Պարետի N 74 որոշման 13-րդ հավելվածով նախատեսված անվտանգության կանոնները:

Մշտադիտարկման պահին ավտոբուսի սրահում հայտնաբերվել է շուրջ 20 կանգնած ուղևոր: ՀՀ ՃՈ կողմից կազմվել է վարչական իրավախատման վերաբերյալ համապատասխան արձանագություն:

Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում վարորդին տվել են պարտադիր կատարման ցուցումներ, որից հետո գերբեռնված միկրոավտոբուսից կանգնած ուղևորներն իջեցվել են և Տեչական մարմնի աշխատակիցների նախաձեռնությամբ՝ իրենց անձական ավտոմեքենաներով, քաղաքացիները տեղափոխվել են բնակության հասցեներ:

Հավելենք նաև, որ նշված կազմակերպության ղեկավարը և՛ նախապես, և՛ դեպքն արձանագրելուց հետո ստացել է նախազգուշացնող ծանուցում՝ բացառել գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու որևէ դեպք, հակառակ դեպքում Տեսչական մարմնի կողմից միջոցներ կձեռնարկվեն երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավորապես կասեցնելու ուղղությամբ։

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի
իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930