Լրահոս
Օրվա լրահոսը

Ումից է փոխանցվել «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալի մոտ հայտնաբերված կորոնավիրուսը

Հունիս 06,2020 23:28
bant

Ըստ մեր աղբյուրների, «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալի մոտ հայտնաբերված կորոնավիրուսը, հնարավոր է, փոխանցված լինի Արագածոտնի մարզի Արուճ (Թալիշ) գյուղում ապրող ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկից:

Որոշ տեղեկությունների համաձայն, աշխատակիցներից մի քանիսը մասնակցել են Արուճ գյուղում կազմակերպված փոքրիկ միջոցառման: Վարակված դատապարտյալը մոտ 45 տարեկան է:

Ի դեպ, Կոշ գյուղում, որտեղ տեղակայված է «Կոշ» ՔԿՀ-ն, բնակիչները պարտադիր շրջում են դիմակներով ու ձեռնոցներով:

Սահմանափակված են նաեւ Արուճ գյուղ տանող մուտքն ու ելքը: Ի դեպ, ՔԿՀ-ների աշխատակիցները մեծ մասամբ առանց դիմակների ու ձեռնոցների են լինում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930