Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ցուցանիշը վատագույնն է նաև տարածաշրջանային երկրների շարքում. Արմեն Աշոտյան

Հունիս 08,2020 14:09

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղինակավոր FORBES ամսագիրն անցյալ ուրբաթ հրապարակել է աշխարհի 100 երկրների վարկանիշը՝ կորոնավիրուսային անվտանգության չափանիշներով:

Վարկանիշը կազմվել է Deep Knowledge Group հետազոտական կոնսորցիումի ուսումնասիրությունների հիման վրա և հաշվի է առել 130 չափորոշիչներ:

Ամենաանվտանգ երկրների առաջատար հնգյակն է՝ Շվեյցարիան, Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրն ու Ճապոնիան:

Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում է անփառունակ 81-րդ տեղը, բոլոր եվրոպական երկրների մեջ՝վերջիններից, շրջանցելով միայն Մոլդովային և Ալբանիային:

Մեր ցուցանիշը վատագույնն է նաև տարածաշրջանային երկրների շարքում՝ Թուրքիա 37, Վրաստան 39, Ռուսաստան 61, Իրան 73, Ադրբեջան 75:

Այս տվյալները Նիկոլին ուղարկեք, թող հաջորդ 100 փաստի մեջ նշի:

Այստեղ են ասել. ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930