Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Այս անգամ մեղավոր են կարգվում լրատվամիջոցները եւ ազատ խոսքը»

Հունիս 25,2020 12:11

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսային հիվանդացության ռեկորդային ցուցանիշների ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղավորներ փնտրել։

Այս անգամ մեղավոր են կարգվում լրատվամիջոցները եւ ազատ խոսքը։

Ակնհայտ մանիպուլյատիվ եւ ստահոդ հիմնավորումներով նա կրկին թիրախավորեց չորրորդ իշխանությանը, երրորդ՝ դատական իշխանության ուզուրպացիան դեռեւս չմարսած։

Իրականում համաճարակը բուն է դրել Հայաստանում բացառապես մեկ մարդու շնորհիվ եւ այդ մեկ մարդը հենց Նիկոլն է։

Ի դեպ, հուլիսի 1-ից Եվրոպական Միությունը բացում է իր արտաքին սահմանները մոտ 50 երկրների համար։ Չցարմանաք, որ Հայաստանը չլինի այդ ցանկում որպես կորոնավիրուսային ջերմոց»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930