Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերը «Զավթված է» գրությամբ պաստառներ են փակցրել ՍԴ շենքի վրա

Հունիս 26,2020 10:43

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Արգիշտի Գեւորգյանը ՖԲ ուղիղ եթերում ներկայացրել է գիշերը Սահմանադրական դատարանի առջեւ իրականացված բողոքի գործողության մասին. «Սահմանադրական դատարանը զավթված է։ Հայաստանում տապալվել է սահմանադրական կարգը»,- նշել է Արգիշտի Գեւորգյանը: Բողոքի գործողության մասնակիցները «Զավթված է» գրություններ են փակցրել ՍԴ շենքի վրա:

«Այն սկզբունքը, որ պետք է լինեն գործադիր, օրենսդիր և դատական մարմիններ և հակակշռեն իրար, խախտված է։ Գործող իշխանությունները ամեն կերպ գնացին ՍԴ-ն սեփականաշնորհելու ուղով», – ասել է նա:

Ուղիղ Սահմանադրական դատարանիցՍահմանադրական դատարանը զավթված է։Հայաստանում տապալվել է սահմանադրական կարգը։

Gepostet von Argishti Gevorgyan am Donnerstag, 25. Juni 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930