Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանողական կուսակցությունը հորդորում է ընդլայնել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համատեքստը. հայտարարություն

Հունիս 27,2020 15:45
pahpanoxakan

Պահպանողական կուսակցությունը ողջունում է «Տեսալսողական մեդիայի մասին» և  ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթով տեսալսողական մեդիայում պետական լեզվի դիրքերը պատշաճ պաշտպանելու և հանրային մուլտիպլեքսով օտարերկրյա հեռարձակողի հեռարձակման իրավունքը միջպետական պայմանագրով կարգավորելու կարևոր օրենսդրական նախաձեռնությունը։

Պահպանողական կուսակցությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խմբագրման փուլում հորդորում է օրենսդրին ընդլայնել օրենքի համատեքստը, մասնավորապես՝ սահմանել ազգային և քաղաքակրթական արժեքների պաշտպանության նորմ՝ կարևորելով այն հոգևոր անվտանգության և ինքնիշխանության պաշտպանության նկատառումով, բացառելու համար հակաքաղաքակրթական-հակամարդկային քարոզչությունը և հասարակական համերաշխության դեմ հարձակումը, հակապետական հետաքրքրություններ և շահեր սպասարկող 5-րդ շարասյուների ներթափանցումը տեսալսողական մեդիադաշտ։

Պահպանողական կուսակցությունը դիմում է ԶԼՄ-ներին և Մամուլի ակումբներին բարձրացված թեմայի շուրջ քննարկումներ կազմակերպելու խնդրանքով։

 

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930