Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ եւ ե՞րբ կշարունակվի ՖԻԴԵ-ի հավակնորդների մրցաշարը

Հունիս 29,2020 18:21

ՖԻԴե-ի նախագահ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, թե շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը  շարունակելու վայրի եւ ժամկետների մասին վերջնական որոշում կկայացվի մոտ մեկ ամիս հետո: Ութ գրոսմայստերներ պայքարը սկսել էին մարտի 17-ին, սակայն այն դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ թագը վիճարկելու իրավունքը կնվաճի մրցաշարի հաղթողը:

«Ամենօրյա ռեժիմով մենք այդ հարցերով կոնսուլտացիաներ ենք անցկացնում: Առայժմ ծրագիրը հետեւյալն է. ամենայն հավանականությամբ հավակնորդները պայքարը կվերսկսեն սեպտեմբեր-հոկտեմբերին, կրկին Եկատերինբուրգում: Սակայն եթե ստացվի այնպես, որ օդային չվերթները հնարավոր չլինի վերսկսել, կմտածենք այլ երկրների տարբերակներ»,-ասել է ՖԻԴԵ-ի նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930