Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը կարող է ստանձնել միջնորդի գործառույթ՝ ՀՀ-ին ուղղվող աջակցության գործընթացը պարզեցնելու հարցում

Հուլիս 04,2020 22:08

ՀՀ Հանրային խորհուրդը՝ քաղաքականությունների մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու իր հանձնառության շրջանակներում շարունակում է հանդիպում-քննարկումները տարբեր ոլորտների մասնագետների, գործընկերների, հանրային և մասնավոր կառույցների ներկայացուցիչների հետ:

Հերթական հանդիպումների շարքում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ընդունել է «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցին, ով ավելի վաղ ՀԽ նախագահին էր ներկայացրել մանրամասն տեղեկատվություն հիմնադրամի կողմից նախկինում իրականացված գործունեության և ապագայում պլանավորվող մի շարք ծրագրերի մասին:

Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են հայ-չինական տնտեսական փոխգործակցությունը, ներդրումների խթանումը Հայաստանում և երկկողմ կապերն ամրապնդելուն ուղղված այլ ուղղություններ:

Հիմնադրամի նախաձեռնությամբ և մասնակցությամբ, «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագրից» ելնելով և կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում՝ հունիս ամսին Հայնան նահանգից Շիրակի մարզ է ուղարկվել 10 հազար պաշտպանիչ վիրաբուժական դիմակներ, որոնք հատկացվել են մարզի բժշկական հաստատություններին։ Այս հանդիպման նպատակն էր ՀԽ նախագահին ներկայացնել մասնավորապես «COVID-19» համավարակի դեմ պայքարի շրջանակում չինական կողմից Հայաստանին անհատույց տրամադրվող նյութատեխնիկական այսօրինակ աջակցության գործընթացը, որի ընթացքում առաջ են եկել մի շարք դժվարհաղթահարելի տեխնիկական խնդիրներ:

Հիմնադրամի կողմից ներկայացված տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո խոչընդոտները հաղթահարելու հարցում որպես աջակցող և գործընթացները խթանող կողմ կարող է հանդես գալ ՀՀ Հանրային խորհուրդը:

Հանրային խորհուրդ

Հանրային խորհուրդը կարող է ստանձնել միջնորդի գործառույթ՝ ՀՀ-ին ուղղվող աջակցության գործընթացը պարզեցնելու…

Gepostet von ՀՀ Հանրային խորհուրդ/ Public Council of RA am Samstag, 4. Juli 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031