Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսանիքները Թուրքիայում կանցկացվեն ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո. Ermenihaber

Հուլիս 07,2020 13:22 Share

Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) նահանգը համարվում է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելմանն ուղղված կանոններն ամենաշատ ոտնահարող նահանգներից մեկը։

Վարակվածների թվի շատ բարձր ցուցանիշի պատճառով Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ Գազիանթեփ նահանգում հատուկ միջոցառումներ են իրականացվելու։

Մասնավորապես, որոշում է կայացվել, որ նահանգում բոլոր հարսանեկան արարողություններն ամբողջովին անցնելու են իրավապահ մարմինների մասնակցությամբ և ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո։

Այդ նպատակով առանձնացվել է ոստիկանական հատուկ խումբ՝ 229 հոգուց բաղկացած, որոնք հարսանիքների ընթացքում կհետևեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031